18/11/2024 11:16
Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին
Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զորավարժությունները մեկնարկել են նոյեմբերի 9-ին և կշարունակվեն մինչև նոյեմբերի 22-ը։
Զորավարժություններին մասնակցում են նաև Հունաստանի, Ալբանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հորդանանի և Կիպրոսի զինված ուժերը։
Զորավարժություններին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Ֆրանսիայի և Հայաստանի բանակները Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին մասնակցում են 7 այլ ազգերի ուժերի հետ միասին»,- գրել է դեսպանը։
Զորավարժությունների ընթացքում մասնակիցները մշակում են պաշտպանողական և հարձակվողական տակտիկական սցենարներ՝ ներառյալ մարտական հրաձգությունը։
Նպատակը մասնակից ուժերի միջև օպերատիվ պատրաստվածության, մարտունակության, օպերատիվ համատեղելիության և փոխըմբռնման մակարդակի բարձրացումն է։