18/11/2024 23:11
Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Հայոց լեզու. նրա զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը, հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Համաժողովը կազմակերպում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ։
Համաժողովի ընթացքում ՀՀ գիտական և կրթական կառույցների առաջատար մասնագետները կներկայացնեն գիտական և հանրամատչելի զեկուցումներ հայոց լեզվի ուսուցիչների համար, կքննարկվեն լեզվամտածողության, հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության, շարահյուսության հարցեր։