18/11/2024 11:40
Բաքվում պահվող գերիներից շատերին Նիկոլը գործընկեր է համարել, հաց կիսել հետները և իր բնույթի համաձայն՝ դավաճանել. Վարդանյան
ՔՊ-ն չքվեարկեց Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության համար։ Սա Ալիևից վախենալու հերթական դրսևորումն է, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Ռուբեն Վարդանյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Իշխանյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան․ այս մարդկանցից շատերին Նիկոլը գործընկեր է համարել, հաց կիսել հետները և իր բնույթի համաձայն՝ ուրացել ու դավաճանել։ Նիկոլի կամակատար, արժանապատվությունից զուրկ ՔՊ-ականները՝ նույնը։ Մեր գերիների վերադարձի խոչընդոտը սրանք են»,-նշեց պատգամավորը։