18/11/2024 13:33
Վրացի ընդդիմադիրները գիշերել են դրսում, պահանջում են նոր ընտրություններ
Վրացական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կողմնակիցների հետ գիշերն անցկացրել են Թբիլիսիի պետական համալսարանի շենքի առջև՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Շենքի դիմաց տեղադրված են վրաններ, որոնցում ցուցարարների մի մասը մնացել են ամբողջ գիշեր։
Նշենք որ ընդդիմադիրներն արդյունքները կեղծված են համարում, պահանջում են միջազգային հետաքննություն և նոր խորհրդարանական ընտրություններ: