19/11/2024 21:01
Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու մեջ
Ուկրաինական ճգնաժամի սրացման պատասխանատվությունը կրում են Միացյալ Նահանգները և Արևմուտքը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։
«Համոզված ենք, որ հակամարտության սրացման պատճառներից մեկը եղել է արևմտյան երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի միջամտությունը։ Մենք կողմնակից ենք հակամարտության խաղաղ՝ դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ Ոչ տարածաշրջանային խաղացողներին կոչ ենք անում յուղ չլցնել այս դիմակայության կրակի վրա»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։