19/11/2024 10:16
Բանակն, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյունն է. Տիգրան Աբրահամյան
Բանակն իր ամբողջության մեջ, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյուն է դրված, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ վերջին օրերին բազմաթիվ իրադարձություններ եղան, բայց իր մտքին անընդհատ իշխանության՝ երկրի զինված ուժերի համար ուղիղ սպառնալիք ստեղծող հայտարարություններն են։
«Բանակը, այսպես կոչված, շարքային ինստիտուտի վերածելը, ավելին` դրան երկրորդական դեր վերապահելը (ըստ Նիկոլի` մեր երկրի հերոսը հարկատուն է), ցույց է տալիս, որ առաջիկայում բանակի դեմ նոր պրոցեսներ են լինելու:
Այդ ամենից առաջ իշխանությունը կտրուկ նվազեցնում է բանակի դերը, որպեսզի հետագայում այդ կառույցի դեմ ցանկացած ոտնձգություն հանրային ընկալման առումով ծանրակշիռ արձագանքի չհանգեցնի:
Բանակն իր ամբողջության մեջ, այո´, սրբություն է, որովհետև նրա ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյուն է դրված, իսկ նրա կրած առաքելությունը որևէ ձևով համեմատելի չէ մյուս բոլոր ինստիտուտների և կառույցների նշանակության հետ»,- ընդգծել է պատգամավորը։