19/11/2024 11:04
Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։
Ծովինար Խաչատրյանը հանրային կապերի ոլորտում ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ։
Նա եղել է ԿԸՀ, ՄԻՊ, ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների մամուլի խոսնակը։
Գիտությունների թեկնածու է: Այժմ դասավանդում է Վ. Բրյուսովի անվան համալսարանում։