19/11/2024 21:33
«ՆԱՏՕ-ի երկրներն ինքնուրույն են, նրանց փոխարեն ես չեմ խոսի»․ Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ իրենց զենքով Ռուսաստանին հարվածելու մասին
ՆԱՏՕ-ի երկրներն ինքնուրույն են որոշում՝ Ուկրաինային թույլ տա՞լ, թե՞ ոչ՝ իրենց տրամադրած զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ անդրադառնալով Ուկրաինային տրամադրված արևմտյան զենքի կիրառման սահմանափակումները չեղյալ համարելու հնարավորությանը։ Այդ մասին Ռյուտեն հայտարարել է Բրյուսելում՝ ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։
«Դաշնակիցները պետք է ինքնուրույն որոշեն՝ ինչպես վարվել, ես չեմ խոսի այն մասին, թե ինչ պետք է անեն դաշնակիցները»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Միևնույն ժամանակ Ռյուտեն նշել է, թե հնարավորինս քիչ է հրապարակային տեղեկատվություն հայտնելու այդ հարցի շուրջ իրենց որոշումների մասին, որպեսզի «հակառակորդը» չկարողանա «ավելի խելամիտ գտնվել»։