19/11/2024 08:42
«Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնազրկածներից ոմանց, ըստ տեղեկությունների, Փաշինյանն անգործ չի թողնի: Որոշ կադրային «ռակիրովկաներ» կանի, որ չմեծացնի իր թշնամիների բանակը, հատկապես որ նրանք Փաշինյանի և իր ընտանիքի մասին ինֆորմացիայի կրողներ են։
Լուրեր կան, որ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ՊՎԾ պետ, Ռոմանոս Պետրոսյանը կգնա ՊԵԿ ղեկավար կամ ՏԿԵ նախարար: ՏԿԵ նախարար, ՔՊ հնաբնակ Գնել Սանոսյանն էլ անպաշտոն չի մնա։ Կարեն Անդրեասյանին ԲԴԽ նախագահի պաշտոնում կփոխարինի վճռաբեկի դատավոր Արթուր Աթաբեկյանը, որը ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։ ՊԵԿ նախագահի թեկնածուների թվում շոշափվում են նաև ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ, նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի անունները»։