19/11/2024 08:48
«Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին փողային թեմայով «ռազբորկա» և սպանություն է եղել Երևանի 17-րդ թաղամասում: Սպանվել է 42-ամյա Արթուր Մանուկյանը: Ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Սպանության կասկածանքով դեպքից հետո որոնում են Գյուլնազարյանի ընկերոջը:
Երեկ մենք խոսեցինք ՔՊ-ական համայնքապետի հետ, որը 2024-ի մայիսի 31-ին է ընտրվել: Ընդ որում, նախկին համայնքապետն էլ է քրեական հետապնդման ենթարկվում: Նա ասաց, որ հրաժարական է տվել` կիրակի օրվա սպանության պատճառով: «Ես կապ չունեմ սպանության հետ, լրիվ պատահական եմ հայտնվել դեպքի վայրում, ընկերոջս եմ տարել, որ ճանապարհեմ: Քանի որ իմ քաղաքական թիմը դեմ ա նման բաներին, ես որոշեցի հրաժարական տամ, մինչև քննությամբ ամեն բան կպարզվի: Բայց էդ կապ չունի. ես սատարում եմ վարչապետին, ինձ էլ համարում եմ քաղաքական թիմի անդամ»»։