19/11/2024 23:46
«Վարչության որոշումն ուղարկեք՝ մեկնաբանեմ»․ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին
«Երբ վարչության որոշումն ինձ ուղարկեք՝ կմեկնաբանեմ։ Հիմա ոչինչ մեկնաբանել չեմ կարող»,- News.am-ին ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել Հովիկ Աղազարյանի մանդատը դնելու մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աղազարյանին կանչել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։
Ի դեպ, այսօր պատգամավորի իր մանդատը վայր է դրել ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։