19/11/2024 21:16
Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները
24news.am-ի տեղեկություններով՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականից հետո Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի պաշտոնակատար Վարուժան Ղահրամանյանի անունը:
Սասուն Խաչատրյանի փոխարեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի անունը:
Արգիշտի Քյարամյանը կտեղափոխվի Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնին, իսկ ՊՎԾ գործող պետ Ռոմանոս Պետրոսյանը կդառնա ՊԵԿ նախագահ։