Այսօր, 14:16
Հայաստանը գովազդող հոլովակը՝ BBC հեռուստաալիքում
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և BBC Global News-ի համագործակցության արդյունքում հաջողությամբ իրականացվեց «Արևածագը Հայաստանում» ծրագիրը, որի շնորհիվ համաշխարհային լսարանին է ցուցադրվել Հայաստանի գեղեցկությունը. հայտնում են Զբոսաշրջության կոմիտեիից։
«Համագործակցության շրջանակներում BBC հեռուստաընկերության նկարահանող խումբը այցելելով Հայաստան, ծանոթանալով Հայաստանի յուրօրինակ բնապատկերներին, հարուստ պատմությանը և կենսունակ մշակույթին՝ նկարահանեց Հայաստանը գովազդող հոլովակ, որը հեռարձակվեց BBC հեռուստաալիքով շուրջ 18 անգամ։
Սա անհավանական հնարավորություն է աշխարհին ներկայացնելու Հայաստանը որպես զբոսաշրջության առաջատար ուղղություն»: