20/11/2024 10:44
Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը. «ՀայաՔվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը գրում է․
«Ազգային պետությունը մեծ հարգանքով ու հոգատարությամբ է մոտենում իր պետության տարածքում ապրող ազգային փոքրամասնություններին, պահպանում ու զարգացնում է նրանց մշակույթը, խրախուսում է ծեսերի ու ավանդույթների պահպանումը։
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգային պատկանելությունից, լիիրավ քաղաքացիներ են, օգտվում են հավասար իրավունքներից և կրում հավասար պարտականություններ։ Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը։
Միաժամանակ, օտարազգիները Հայաստանում պետք է իրենց ապահով ու պաշտպանված զգան և միևնույն ժամանակ շոշափելի ներդրում ունենան»։