Ուժի դիմաց միակ միջոցն հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն

20/11/2024 10:33

Ուժի դիմաց միակ միջոցն հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն


«Այլընտրաքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Շարունակում եմ զրույցների շարքը մարդկանց հետ, ովքեր այսօրվա մեր ողբերգական ֆարս հիշեցնող իրականության մեջ փորձում են պահպանել ողջամտությունը, հասկանում են ներկայի ահռելի ռիսկերը և խնդիրներին լուծումներ են փնտրում։ Այս անգամ զրուցակիցս ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր-անդամ Արա Այվազյանն է։

Վ. Հ. - Դուք արտգործնախարար դարձաք 2020թ. նոյեմբերի 9-ից օրեր անց՝ մեր երկրի պատմության ամենաբարդ ու ամենաանորոշ օրերին: Ես առաջարկում եմ սկսել մեր զրույցը հենց այդ օրերից: Կա՞ր արդյոք որևէ ստրատեգիական հաշվարկի, պլանավորման հնարավորություն, թե՞ աշխատանքը օրվա ռեժիմով էր: Որքա՞ն էր շոկը դիվանագիտական կորպուսում, որքա՞ն էր բարդ գիտակցել, որ դու պարտված պետության արտգործնախարար ես, բայց պարտավոր ես շարունակել չպարտվածի կեցվածքով աշխատել: Հետադարձ հայացքով, այնուամենայնիվ, որո՞նք էին անձամբ Ձեր առաջնահերթությունները:
 
Ա.Ա. - Նախ պետք է արձանագրել, որ մեր պետական ինստիտուտները պատրաստ չէին մոտալուտ աղետին, եթե չասեմ ավելին. հիմնավոր տպավորություն էր ստեղծվել, կարծես ողջ աշխարհը գիտեր վերահաս պատերազմի մասին, բացառությամբ՝ Հայաստանի, չհաշված որոշ վերլուծաբանների: Այդուհանդերձ պետք է նշել, որ միշտ հետադարձ հայացքով հեշտ է «ճիշտ» վերլուծություններ և հայտարարություններ անելը, և այսօր էլ պակաս չի զգացվում հաճախ իրարամերժ հաստատումների համար, որոնց հիմնական նպատակն է՝ գտնել կամ կարգել 2020թ. ողբերգության մեղավորներին: Չեմ ցանկանում մտնել այս տեսակ բանավեճի մեջ, փոխարենը կփորձեմ ներկայացնել որոշ նկատառումներ, որոնք ուղղորդող եղան այդ բարդ ժամանակահատվածում իմ և նախարարության ավագ դիվանագիտական կազմի գործունեության համար:
 
Նախ, մեր խոսույթում, որպես կանոն, առանձնացնում ենք Ղարաբաղյան 1-ին, 2-րդ (2016թ. քառօրյա) և 3-րդ պատերազմները: Ճիշտ է, 1994թ. անժամկետ զինադադարի արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել էին, բայց մեր հավաքական գիտակցության մեջ ամրագրվել էր այն գաղափարը, որ պատերազմն ավարտվել է: Մինչդեռ, իմ կարծիքով, վերը թվարկվածը մեկ չընդhատվող պատերազմի տարբեր փուլեր էին, որովհետև պատերազմը միայն ռազմադաշտում կռվելը չէ: Այդ իմաստով 2020թ. նոյեմբերի 9-ը վերջ դրեց միայն ռազմական գործողություններին, և պատերազմը վերադարձավ դիվանագիտության դաշտ: Գիտակցելով այն ծանր վիճակը, որում հայտնվել էին հայկական երկու պետությունները, այդուհանդերձ գտնում էինք, որ մեր ապրած ողբերգությունը մահախոսական չէր: Չպարտվածի կեցվածքով մեր նախարարության հանդես գալը հենց այդ տրամաբանության մեջ էր և ոչ թե կենացային հայրենասիրության դրսևորում: Պատմությունը լի է համոզիչ օրինակներով, թե ռազմադաշտում պարտություն կրած երկրները խելամիտ դիվանագիտության շնորհիվ ինչպես են կարողացել ուղղել իրենց մեջքը:
 
Երկրորդը. ի թիվս ավանդական և կարևոր գործառույթների, դիվանագիտության հիմնական և առանցքային դերը բազմապիսի բաց, փակ և գաղտնի տեղեկատվական հոսքերի հիման վրա խորքային վերլուծության արդյունքում ճիշտ գնահատականներ ներկայացնելն է՝ անվտանգային իրավիճակի փոփոխության վերաբերյալ, և դրանցից բխող համապատասխան առաջարկություններով հանդես գալը: Որևէ ձևով չեմ ցանկանում սրբագրել որոշումներ կայացնողների թույլ տված ճակատագրական սխալները, բայց պետք է նաև ընդունել, որ 2020թ. սեպտեմբերի 27-ը չէր հասունացել մեկ կամ երկու ամսում. այն գագաթնակետն էր, ինչպես հրաբխի ժայթքումին նախորդում են խորքային աննկատ ու չերևացող ներքին խմորումներ և գործընթացներ: Ասել է թե՝ ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու համար պետք էր և´ դասեր քաղել մեր սխալներից, և´ ճիշտ վարքագիծ որդեգրելու համար հասկանալ՝ ինչու՞ փլուզվեց ձևավորված ստատուս քվոն: Ավելացնեմ միայն, որ հաճախ մեծ պատերազմներին նախորդում, ուղեկցում կամ հաջորդում են փոքր պատերազմներ, և այդ առումով 2020 թվականը ուժերի հավասարակշռության մոտալուտ փլուզման նախերգանքն էր ավելի լայն իմաստով:
 
Վերջապես, 2020 թվականի դառը դասերից էր մեր ռազմավարական մտածելակերպի բացակայության կամ լիակատար ձախողման փաստը: Բոլոր պատերազմների փորձը վկայում է, որ պարտությունը թեև չափազանց ցավագին և թանկարժեք, բայց ամենալավ դպրոցն է ստրատեգների համար: Մենք քաջ գիտակցում էինք մեր անբավարար կարողությունները, և այդ պատճառով նաև նպատակադրված էինք նախարարության հարկի ներքո հավաքել մեր փորձագիտական և վերլուծական համայնքի արժեքավոր ներկայացուցիչներին՝ համապարփակ վերլուծական և ռազմավարական պլանավորման մասնագիտական կարողությունները զարգացնելու համար: Դեպքերի հետագա զարգացումները արգելակեցին այդ գաղափարի կենսագործումը, բայց նորաստեղծ Դիվանագետների համահայկական խորհրդի առանցքային նպատակներից է հենց այդ տեսակ ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումն ու ներդրումը:
 
Մենք մշակել էինք միջնաժամկետ ռազմավարության ամփոփ պատկերացումը, բայց հետպատերազմյան իրականությունը թելադրում էր իր օրակարգը, երբ ստիպված էինք գրեթե շաբաթական կտրվածքով դիմակայել հերթական ճգնաժամային իրավիճակին, ուղիներ փնտրելով ամրապնդելու դեէսկալացիոն գործընթացները և միաժամանակ չհատելու մեր «կարմիր գծերը»: Շարունակական և տևական ճգնաժամների ժամանակ դիվանագիտության արդյունավետությունը խիստ սահմանափակված է, և հենց այդ իրավիճակում էինք մենք գործում 2020թ. նոյեմբերին հաջորդող ամիսներին:
 
Վ.Հ. - Դուք թիմով հրաժարական տվեցիք և հետագայում ձեզ պահեցիք բավական պարկեշտ, երբեք չզազրախոսելով նրանց մասին, ում հետ աշխատել եք և երբեք հանուն անձնական PR-ի չասելով մի բան, որը կարող է վնասել Հայաստանի շահերին: Դա միասնական որոշո՞ւմ էր, թե՞ կրթված դիվանագետի պահվածք:
 
Ա.Ա. - Այդ ծանր շրջանում համակարգն իսկապես գործում էր որպես մեկ միասնական թիմ: Նման բարդ իրավիճակում մեկ անձի սխալ որոշումները կարող էին կործանարար հետևանքների հանգեցնել, հետևաբար բնական էր, որ որոշումները կայացվում էին կոլեգիալ, բազմակողմանի քննարկումների արդյունքում, որոնցում ընդգրկված էին ոչ միայն նախարարության ավագ կազմը, այլև մեր դեսպանությունները, երբեմն նաև նախկին արտգործնախարարները, ինչպես նաև որոշ փորձագետներ: Ընդհանուր հասկացողություն կար, որ մեր 30-ամյա ինստիտուտի այս լրջագույն փորձաքննության արդյունքը ազդելու է մեր պետականության և հայ ժողովրդի ապագայի վրա: Այդուհանդերձ, երբ բարձրացավ նախարարությունում մեր աշխատելու նպատակահարմարության հարցը, ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ, որ չեն եղել միասնական հրաժարական ներկայացնելու վերաբերյալ քննարկումներ. յուրաքանչյուրն իր որոշումն է կայացրել:
 
Բոլորիս համար լինում են հանգամանքներ, որոնք ինքնաճանաչման և ուրիշներին ճանաչելու լավ առիթ են հանդիսանում: Մղձավանջային այս վերջին տարիները որոշ իմաստով ռենտգենի դեր կատարեցին յուրաքանչյուրիս շրջապատի, իսկ ավելի լայն իմաստով՝ մեր հասարակության համար: Չեմ հավակնում որևէ գնահատական տալ, բայց շարունակում եմ համոզված լինել, որ հայ դիվանագետն առաջին հերթին պետք է հաստատուն սկզբունքների կրողը լինի: Իմ շատ գործընկերների վարքագիծը նախարարությունից հեռանալուց հետո թելադրվել է հենց պետականամետության անփոփոխ կեցվածքով, որը երբեք կաշկանդված չի եղել օրվա իշխանություններով:
 
Վ.Հ. - Նոյեմբերի 9-ից հետո կար երկու ճանապարհ: Մեկը՝ կառչել այդ թղթից ու փորձել առավելագույնս պաշտպանել հայկական շահը, մյուսը՝ ինչ արեց այս իշխանությունը. գնաց արևմտյան ավանտյուրայի ճանապարհով, սխալ հաշվարկի պատճառով մտավ միջազգային հակառուսական կոալիցիայի մեջ, ինչը բերեց Արցախի կորստին և Հայաստանի պետականության կորստի վտանգին: Ո՞ր պահից Ձեզ հասկանալի դարձավ, որ իշխանությունը որդեգրել է հենց այդ ճանապարհը, և որո՞նք էին ըստ Ձեզ հիմնական սխալները:
 
Ա.Ա. - Իրավացի եք, կար երկու ճանապարհ, բայց իմ պատկերացումը տարբերվող շեշտադրում ունի: Միջազգային հարաբերություններին, համաշխարհային պատմությանը, դիվանագիտության փորձին և պատերազմ-խաղաղություն իրար հաջորդող և սերտորեն շաղկապված երևույթին քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն, որ պատերազմները մղվում են ոչ թե ռազմադաշտում հաղթանակ ունենալու, այլ՝ դրա արդյունքում հակառակորդին կամքը թելադրելու համար: Մենք հաղթանակած դուրս եկանք 1994 թվականին, բայց չկարողացանք մեր կամքը վերջնականապես պարտադրել հակառակորդին: Ներկայումս իրավիճակը վերափոխվել է հօգուտ Ադրբեջանի, և թուրքական երկու պետություններն աննախադեպ հնարավորություն են ստացել՝ ամրագրելու իրենց ռազմական հաղթանակը նաև դիվանագիտության միջոցով: Նրանց 100-ամյա ռազմավարական պլանները չեն փոխվել, և երկուսն էլ զգում են, որ եկել է իրենց «ռազմավարական պահը»:
 
Կարծում եմ՝ քչերն են հավատում խաղաղության մասին Բաքվից և Անկարայից հնչող խոսույթներին, դրանք թուրքական խաղաղության մասին են, որում Հայաստանը և հայկական շահերը որևէ կերպ չեն տեղավորվելու: Այս գործընթացի վերջում չի լինելու խաղաղություն, այլ՝ անվերջանալի նվաստացումներ և միակողմանի ցավագին զիջումներ: Ակնհայտ է, որ ձևավորված աշխարհակարգի փլուզման պայմաններում, երբ չեն գործում միջազգային կառույցները, իսկ միջազգային իրավունքն առավել քան երբևէ անզոր է, միջպետական հարաբերությունների որոշիչ գործոնը դարձել է ուժային քաղաքականությունը: Միջազգային այս քաոսային իրավիճակում կրկին ուժն է ծնում իրավունք, իսկ պարտվածներն ու թույլերը պետք է ընդունեն այն, ինչ հաղթողներն իրենց կթելադրեն: Սա է պատերազմների ցիկլի անհերքելի իրականությունը: Նման իրավիճակներում միակ միջոցը ուժի դիմաց հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն և զսպելով հակառակորդի՝ օրեցօր աճող հավակնությունները: Հակաուժի տակ նկատի ունեմ թե´ մեր ներքին կարողությունները, թե´ առաջին հերթին ռազմավարական շահերի համադրմամբ դիվանագիտության միջոցով բնական և իրավիճակային դաշնակիցների ձեռքբերումն ու նոր դաշինքների ձևավորումը: Այդ ուղղությամբ սկզբնական հեռանկարային քայլեր արդեն իսկ արել էինք: Մեր միջավայրում, իմ համոզմամբ, դեռ երկար ժամանակ միայն այսկերպ հնարավոր կլինի ապահովել կայունությունը և հայկական շահը: Հասկանալի է, որ նման սցենարը բարդ ու ռիսկային է, բայց ռազմավարական իրատեսական պլանավորման և հաշվարկների ճշգրտության արդյունքում՝ իրագործելի: Հայաստանի գործող իշխանությունները նախընտրել են այլ ճանապարհ՝ այսպես կոչված «իրատեսական» մոտեցում, իսկ իրականում՝ նվազագույն դիմադրության միջոցով «հաղթողների» կամքն ընդունելը, ինչի արդյունքում վտանգավոր և անթուլատրելի դրսևորումներ ենք տեսնում՝ ուղղված մեր ինքնության և հավաքական հիշողության դեմ և, որպես հետևանք՝ միակողմանի զիջումներ:
 
Մեր տարաձայնությունները չեն ծագել ինչ-որ հատուկ պահի, այլ գործունեության արդյունքում պարզ է դարձել, որ ԱԳՆ-ի և քաղաքական ղեկավարության պատկերացումները իրավիճակի կառավարման վերաբերյալ էականորեն տարբերվում են: Հաշվի չառնելով ներկա իրողությունները, երբ ցանկացած երկիր՝ մեծ և փոքր, հետապնդում է բացառապես իր սեփական շահերը, մի կողմ դնելով արժեքները, Հայաստանի գործող իշխանություններն «արժեքների» շուրջ են դաշնակիցներ փնտրում: Ինչպես տեսանք, անհրաժեշտ պահերին ժողովրդավարության և մարդու իրավունքների վեհ արժեքները կրող և քարոզող դերակատարները խոր քնի մեջ էին և չպաշտպանեցին ո՛չ Արցախը, ո՛չ էլ Հայաստանը:
 
Վ.Հ. - Հայ-ռուսական հարաբերություններ. հիմա շատերն են գնում Մոսկվա, հանդիպում ինչ-որ շրջանակների հետ, արտաբերում կրկնվող տեքստեր՝ «ընդմիշտ միասին», «բազմադարյա եղբայրություն» և այլն: Փաստն այն է, որ այսօր մեր հարաբերություններում կա լուրջ խնդիր, որը հնարավոր է հաղթահարել իրավիճակի գրագետ պատկերացմամբ ու փոխադարձ գրագետ քայլերով: Ակնհայտ է, որ թե´ Հայաստանից, թե´ Ռուսաստանից պահանջվելու են լուրջ ջանքեր՝ հարաբերությունների վերականգնման համար: Ըստ Ձեզ, որո՞նք են նոր իրականության մեջ անհրաժեշտ գրագետ քայլերը, որոնք պետք է անեն Հայաստանի հաջորդ իշխանությունը և Ռուսաստանը:
 
Ա.Ա. - Դուք շատ դիպուկ նշեցիք, որ անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակը: Մեր հարաբերությունների հարուստ պատմությունը և բազմաբնույթ համապարփակ օրակարգը մեզ մոտ համոզմունք էին ստեղծել, թե այդպես լինելու է միշտ: Մինչդեռ մեզ վիճակվել է ապրել արմատական վերափոխումների ժամանակաշրջանում, որոնք անդրադարձել են նաև մեր հարաբերությունների վրա: Բուն թեման շատ ընդարձակ է և պարունակում է տարբեր երանգներ, ինչը, թերևս, առանձին հետազոտության նյութ է: Այս ձևաչափի մեջ կցանկանայի կենտրոնանալ անվտանգային հարթությանը, որը ներկայիս պայմաններում ամենակարևորն է և որից բխում է մնացածը:
 
Ռազմական և ռազմավարական տեսություններում գոյություն ունի «ծանրության կենտրոն» (Center of gravity) հայեցակարգը, որը նշանակում է ուժի, հավասարակշռության և կայունության ֆունդամենտալ աղբյուր, յուրատեսակ ողնաշար՝ մարտական ​​գործողություններ վարելու համար: Պատերազմներում հակառակորդները ձգտում են նույնականացնել և թիրախավորել թշնամու «ծանրության կենտրոնը», ինչը վճռական հաղթանակի ճանապարհ կարող է հարթել: Օրինակ, Առաջին աշխարհամարտի ժամանակ այդ կենտրոնը Արևմտյան ճակատն էր, իսկ Երկրորդում՝ Արևելյան ճակատը: Դրա հետ մեկտեղ «ծանրության կենտրոն» կարող են լինել ենթակառուցվածքային կարևոր հանգույցներ, մայրաքաղաքներ, առաջնորդներ (Ադոլֆ Հիտլեր) և վերջապես դաշնակիցներ: Իմ կարծիքն է, որ մեր «ծանրության կենտրոնը» եղել է մեր Զինված ուժերի և հայ-ռուսական դաշնակցության համադրությունը: Ակնհայտ է, որ տարբեր հանգամանքների և գործընթացների կումուլյատիվ արդյունքում չեզոքացվեց մեր ռազմավարական զսպման կարևորագույն օղակը՝ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, ինչն իր ճակատագրական ազդեցությունն ունեցավ դեպքերի հետագա զարգացման վրա:
 
Հետևաբար, գալիս ենք տրամաբանական հարցին՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Ակնհայտ էր, որ այստեղ գործ ունենք գլոբալ իրավիճակի փոփոխության արդյունքում սխալ կամ կարճաժամկետ իրավիճակային հաշվարկների և շահերի առաջնահերթության վերանայման խնդիրների հետ: Եվ վերջապես, անհրաժեշտ է խորքային վերլուծություն անել երկկողմ և բազմակողմ (ՀԱՊԿ) անվտանգային համագործակցության բացթողումների վերաբերյալ: Ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ մեր հարաբերություններում անպայման կարևոր տեղ է գրավելու Արցախի հիմնախնդրի հետ կապված ՌԴ դիրքորոշումը:
Ենթադրում եմ, որ ներկայիս իրավիճակը չի կարող գոհացնել ո´չ Հայաստանին, և ոչ էլ Ռուսաստանին: Անկայունության և անորոշության այս շրջանը, ցավոք, դեռ երկար է տևելու, և նույնիսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը չի բերելու խաղաղություն, փոխարենը ձևափոխվելու է քայքայիչ երկարատև հակադրության և նորանոր սպառնալիքների: Այս պայմաններում ցանկացած երկիր, նույնիսկ ամենահարուստ ռեսուրսներով, առավել քան երբևէ կարիք է ունենալու գործընկերների և դաշնակիցների՝ այնպես, ինչպես Հայաստանը վստահելի դաշնակիցների կենսական կարիք ունի: Հետևաբար, ինչ-որ պահի հասունանալու է առանց փոխադարձ մեղադրանքների դաշնակցային հարաբերությունների շարունակականությունն ու հեռանկարները քննարկելու անհրաժեշտությունը՝ շահերի փոխադարձ ապահովման և մարտահրավերները համատեղ հաղթահարելու հանձնառության հիման վրա: Սրանք զուտ բառեր չեն, այլ՝ երկուստեք ռազմավարական վարքագիծ որդեգրելու համար անհրաժետ նախադրյալներ: Քաղաքական և ռազմավարական համադրվելիք տեսլականների հիման վրա հուսալի, փոխշահավետ և արդյունավետ անվտանգության արդիականացված ճարտարապետության համատեղ ձևավորումը երկարաժամետ կտրվածքով կապահովի համագործակցությունը տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում: Հակառակ պարագայում, ներկայիս փոխգործակցության որոշ առաջանցիկ ոլորտներ կհայտնվեն աշխարհաքաղաքական վայրիվերումների սպասվող և անսպասելի տատանումների փլատակների տակ:
 
Վ.Հ. - Համարենք՝ մի պահից Հայաստանն ունի նոր սոլիդ իշխանություն: Որո՞նք են հետպատերազմյան Հայաստանի վերականգնման արտաքին քաղաքականության հիմնական կետերը:
 
Ա.Ա. - Պետք է հստակ պատկերացնել, որ ցանկացած նոր իշխանություն առերեսվելու է բազմաթիվ խնդիրների հաղթահարման հրատապ հրամայականի հետ: Այդուհանդերձ, ամենալուրջ մարտահրավերները շարունակելու են սպառնալ արտաքին ճակատից: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին հենց արտաքին քաղաքական ոլորտն է լինելու մեր պետականության պաշտպանության առաջնային բնագիծը: Առաջնային խնդիրն այս իմաստով լինելու է արտաքին քաղաքականությունը՝ որպես ներքին քաղաքականության տրամաբանական շարունականություն, իր բնական հուն վերադարձնելու նոր իշխանությունների կարողությունը: Այսօր, իմ գնահատմամբ, իրավիճակը գլխիվայր շրջված է, և արտաքին գործոններն ու դերակատարներն են էական ազդեցություն ունենում մեր որոշումների վրա:
 
Երկրորդը. արտաքին քաղաքականությունը պետք է ունենա բովանդակություն, որն արտացոլելու է մեր ռազմավարական նպատակները: Ներկայիս պայմաններում հարկ է լինելու իրատեսականորեն վերաձևակերպել մեր ազգային շահերն ու նպատակները միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքի համար, ինչպես նաև ուրվագծել և պլանավորել դրանց հասնելու միջոցներն ու ուղիները: Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականություն ոչ միայն վերածվում է իմիտացիոն գործունեության, այլև խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողությունները:
 
Նույնիսկ ամենախորիմաստ դիվանագիտությունը չի կարող արդյունավետորեն գործել, եթե այն չի վայելում հասարակության մեծամասնության ըմբռնումն ու աջակցությունը: Հաջորդ իշխանությունները պետք է քաղաքական դաշտի և հանրության լայն զանգվածների համար ընկալելի դարձնեն արտաքին քաղաքական լուծումների տրամաբանությունը՝ միևնույն ժամանակ համազգային կոնսենսուս ձևավորելով մեր «կարմիր գծերի» վերաբերյալ:
 
Եվ վերջապես, մենք հաճախ ենք արձանագրում մեր ռազմավարական մտքի թերի վիճակը: Դրան զուգահեռ՝ պետք է հաշվի առնել, որ այդ գաղափարների և նպատակների իրագործողները անհատներն են: Մեր ձեռք բերած լավ ու վատ փորձը հուշում է, որ ռազմավարական մտածելակերպի առկայությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Այն արդյունավետ կլինի այն ժամանակ, եթե մշտապես ուղեկցվի որոշում կայացնողների և որոշումներն իրականացնողների հետևողական վարքագծով»։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ Այսօր, 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում Այսօր, 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան Այսօր, 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի Այսօր, 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի Այսօր, 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան Այսօր, 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել