Այսօր, 11:57
Հայաստանը Լիբանանում ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Լիբանանի Հանրապետությունում ռազմական կցորդ կունենա, այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Արթուր Դալիբալթյանին 2024 թվականի նոյեմբերի 25-ից նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` Բեյրութ)»,- ասված է որոշման մեջ: