20/11/2024 10:20
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Հրվ. Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը. Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը։ Այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության կայքից:
Նշվում է, որ հանդիպումը կայացել է Ռիո դե Ժանեյրոյում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում:
Պետքարտուղարը և Թուրքիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են նաև Լիբանանի հակամարտության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը, որը լիովին կկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը և թույլ կտա սահմանի երկու կողմի քաղաքացիներին վերադառնալ իրենց տները: