20/11/2024 17:14
ՊՆ-ն անուններ է հրապարակել՝ Հայաստանի հավաքականից ովքեր են դուրս եկել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները:
Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար»: