Այսօր, 18:27
Քաղաքապետարանը հավաստագրում է Ձմեռ պապերի, Ձյունանուշերի․ «Նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին»
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում:
Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին:
Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 17:00-ն զանգահարել 011-514-214, 011-514-197 և 011-514-231 հեռախոսահամարներով»: