20/11/2024 12:28
Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ներսես Զեյնալյանը նշանակվել է նախարարի խորհրդական։
27-ամյա Ներսես Զեյնալյանն իր աշխատանքային փորձառությունը սկսել է Արդարադատության նախարարությունում, որից հետո աշխատանքը շարունակել է Պետական եկամուտների կոմիտեում։
Զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, այժմ դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։