20/11/2024 19:15
Ռուսաստանում ցանկանում են աշխատանքային միգրանտների պատենտները թանկացնել 50 տոկոսով
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը դրական է գնահատել «Նոր մարդիկ» կուսակցության ղեկավար Ալեքսեյ Նեչաևի առաջարկները, որոնք նա արել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ և որոնք վերաբերում են միգրանտների համար պատենտի արժեքը 50%-ով բարձրացնելուն:
«Նեչաևի առաջարկները շատ գրագետ են, ճիշտ, մենք նույնպես դրանք կքննարկենք և կաջակցենք», - ասել է Վոլոդինը՝ Պետդումայի նիստում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նեչաևն առաջարկել էր 50%-ով բարձրացնել միգրանտների պատենտի արժեքը, գրանցումը դարձնել վճարովի և սահմանել հարկեր՝ պատենտի համար։
Նա հայտարարել էր նաև, որ միգրանտները Մոսկվայում այժմ ամսական վաստակում են մոտավորապես 90 հազար ռուբլի, տարեկան՝ մոտ 1,5 միլիոն ռուբլի, սակայն պատենտի տարեկան վճարը կազմում է 90 հազար ռուբլի, «իսկ դա ավելի քիչ է, քան վճարում են ռուս ինքնազբաղ հարկատուները»։