20/11/2024 11:34
«Օրենքով գող» Պզոն արդարացվել է
«Օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը, արդարացվել է։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է արդարացման վերդիկտ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով/քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը/ մեղադրվող Արմեն Ղազարյանի վերաբերյալ»,- հայտնել է Ղազարյանի փաստաբան Էդգար Արամյանը։
Արմեն Ղազարյանը մեղադրվում էր «օրենքով գողի» կարգավիճակը պահելու մեջ։
Նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով։
Ըստ քրեական վարույթի՝ 1991 թվականին Արմեն Ղազարյանը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը և գրավը՝ 20 մլն դրամի չափով։