21/11/2024 12:28
Փոխնախարարը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածությունը՝ ՀՀ-ում մարդասիրական խնդիրների հասցեագրմանը
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար ԴաՖնե Մարեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Շնորհավորելով պատվիրակության նոր ղեկավարին՝ Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածություն ունենալ Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման ու խոցելի խմբերին օժանդակություն ցուցաբերելու հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ԿԽՄԿ կողմից իրականացվող պարբերական այցելությունների, անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրերը պարզելու և մարդասիրական բնույթի այլ հարցեր։
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել իր լիազորությունների շրջանակում հայաստանյան կողմի հետ սերտ համագործակցության շարունակականության ապահովման հարցում: