21/11/2024 11:22
Փաշինյանն ազատված պաշտոնյաներին շնորհակալություն հայտնեց, նորանշանակներին հաջողություններ մաղթեց (Տեսանյութ)
Այսօր մինչ կառավարության նիստին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կադրային որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:
«Ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնները կրկին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց աշխատանքի համար: Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մասին է:
Այսօր առավոտյան նախարարություններում արդեն ներկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին: Կառավարության նիստին նրանք մասնակցում են, շնորհավորում եմ նրանց և հաջողություններ մաղթում:
Կառավարության այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում է նաև ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Նրան նույնպես շնորհավորում եմ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթում»,-հայտարարեց Փաշինյանը: