21/11/2024 14:10
«Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի դասախոսները և ուսանողներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակից Ասյա Օհանյանի նախաձեռնությամբ երեկ հիմնարկ են այցելել «Հայբուսակ» համալսարանի «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ․գ․թ․, դոցենտ Վիտյա Յարամիշյանը, դասախոսներ և ուսանողներ։
Հյուրերն անցկացրել են հանդիպում-քննարկում «Անձնային աճ՝ ինքնակատարելագործման ուղի» խորագրով դասընթացի մասնակից 33 դատապարտյալների հետ։
Մասնագետների կողմից ներկայացվել են ազատազրկված անձանց շրջանում անձնային աճի վերաբերյալ հոգեբանական դիտարկումներ, անազատության պայմաններում անձնային աճի կիրառելի մեխանիզմները և թեմային վերաբերող այլ հարցեր։
«Հավելենք, որ «Անձնային աճ՝ ինքնակատարելագործման ուղի» խորագրով դասընթացն իրականացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ միավորման անդամ, դատապարտյալ Վիտալիոս Խիոնիդիսի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ու Հայաստանի մշակույթի գործիչների միության աջակցությամբ»,- ասվում է ՔԿԾ հաղորդագրությունում։