21/11/2024 13:09
Մի միտք ա ինձ տանջում․ մարդուն հարցնում եմ՝ աշխատո՞ւմ եք, ասում է՝ ոչ, աշխատավարձը ցածր ա. ուրեմն՝ չաշխատելու «աշխատավարձն» ավելի բարձր ա, քան աշխատելո՞ւնը․ Փաշինյան
Մի միտք է ինձ տանջում, օրինակ, շատ են լինում դեպքեր, երբ մարզային այցելությունների ժամանակ հարցնում ենք՝ աշխատու՞մ եք, մարդն ասում է՝ չի աշխատում, քանի որ աշխատավարձը ցածր է, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ դա ինչ-որ առումով լեգիտիմ փաստարկ է թվում.«Բայց հետո մտածում եմ՝ մի րոպե, չաշխատելու «աշխատավարձն» ավելի բարձ է, քան աշխատելո՞ւ աշխատավարձը: Կա՛մ մենք իրոք էնպիսի բան ենք արել, որ ստացվում է՝ չաշխատելու «աշխատավարձն» աշխատելու աշխատավարձից բարձր է, կա՛մ էլ ես չեմ հասկանում: Կարող են լինել դեպքեր, որ մարդն աշխատաշուկայում մրցունակ է և իրեն անընդհատ աշխատանքներ են առաջարկում, ձեռքից ձեռք են խլում և նա ընտրություն է կատարում, սա հասկանալի տրամաբանություն է: Երբ մարդը չի աշխատում, քանի որ խնդիրներ ունի և աջակցության ակնկալիք ունի՝ դա էլ եմ հասկանում: Բայց երբ մարդը չի աշխատում, քանի որ աշխատավարձը ցածր է՝ դա է անհասկանալի: Էլ ի՞նչ ասեմ, ժողովո՛ւրդ ջան, եթե մեզ աշխատելը հնարավորություն չի տալիս, ապա աղքատությունը հաղթահարենք չաշխատելով»,-հայտարարեց նա: