21/11/2024 16:34
Ձեզ նշանակված հակամանրէային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին․ԱՆ
Հակամանրէային դեղերի ոչ պատշաճ օգտագործման հետևանքով առաջանում է hակամանրէային դեղերի նկատմամբ կայունություն:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են , որ արդյունքում` մանրէները, սկները, վիրուսները ձեռք են բերում կայունություն իրենց վերացնելուն կոչված դեղերի նկատմամբ, վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում անհնար, ինչն առողջությանը սպառնացող գլոբալ վտանգ է:
«Մի՛ ընդունեք հակամանրէային դեղեր` առանց բժշկի նշանակման,
Ձեզ նշանակված հակամանրէային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին:
Հակամանրէային դեղերի արդյունավետությունը պահպանելը բոլորիս պատասխանատվությունն է», - նշված է հաղորդագրությունում։