21/11/2024 10:53
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
Հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակայն իրականացված փոփոխության նկատմամբ հնարավոր չէ ապահովել հսկողություն, ուստի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում նոյեմբերի 22-ից կտեղադրվեն ռետինե կանգնակներ, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Ռետինե կանգնակներ կտեղադրվեն նաև Հերացու փողոցում՝ դեպի Կորյունի փողոց և դեպի Խանջյան փողոց տանող թունելի ճամփաբաժանին:
Հորդորում ենք Հերացու փողոցով դեպի Կորյունի և Չարենցի փողոցներ երթևեկելիս նախապես վերադասավորվել առաջին և երկրորդ երթևեկելի գոտի, որպեսզի Հերացու փողոցում և Մյասնիկյան պողոտայում չառաջանան տրանսպորտային կուտակումներ»,-նշված է հաղորդագրության մեջ։