21/11/2024 09:09
«Ժողովուրդ». Հերթական անտուն ՔՊ-ականը, պատգամավոր դառնալուց անմիջապես հետո, տուն ձեռք բերեց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հերթական անտուն ՔՊ-ականը, ով Երևանի ավագանու անդամից դարձավ պատգամավոր, անմիջապես տուն է ձեռք բերել։ Այսպիսով՝ նորանոր նվաճումներ է արձանագրում «Թավշյա հեղափոխությունը». ցավոք՝ միայն հեղափոխականների համար։ ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանը լրացրել է Երևանի ավագանիում պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, ըստ որի՝ ուներ ընդամենը կանխիկ 500 հազար դրամ, ուրիշ՝ ոչինչ։
Մի քանի ամիս անց, արդեն որպես ԱԺ պատգամավոր Եղիազարյանը ձեռք է բերել Երևանում բնակարան 1/4 համամասնությամբ, 36 միլիոն դրամ արժեքով՝ ենթադրենք 9 միլիոն դրամ մեկ անձի հաշվով։
Ուշագրավը այն է, որ բնակարանի գործարքի մյուս կողմը` ըստ էության վաճառողը, Երևանի քաղաքապետարանն է։ Այսինքն՝ պատգամավորը քաղաքապետարանից բնակարան է ձեռք բերել շուկայականից էժան գնով:
Երբվանից է քաղաքապետարանը բնակարաններ վաճառում ՔՊ-ականներին` հայտնի չէ, բայց հակակոռուպցիոն կոմիտեն պետք է որ այս հարցը ճշտի ու հետևություններ անի»։