21/11/2024 13:21
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության պահը, էդ գյուղի ժողովուրդը կարա՞ ասի, որ վարչապետը սուտ է խոսում՝ կարա․ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ մանկապարտեզների ու դպրոցների ավարտվող և ավարտված շինարարական աշխատանքներին:
Նա ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեց, թե ինչու Արմավիրի մարզի այգեհովիտ համայնքի մսուր-մանկապարտեզը շահագործման չի հանձնվել։ Շահագործումը նախատեսված էր հոկտեմբերին։
Նախարարը նշեց, որ գազամատակարարման հետ կապված խնդիրներ են եղել:
«Այդ դեպքում, երբ գալիս ենք մարզային այցերի, մի ասեք, որ հոկտեմբերին բացվելու է: Հիմա այդ գյուղի մարդիկ տեսել են, տեսախցիկների առաջ հարցրել եմ՝ ե՞րբ է բացվելու, ասել եք՝ հոկտեմբերին։ Ես էլ գրել եմ, որ հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է: Հիմա ստացվեց, որ սուտ ասեցի: Ասենք, խի՞ եք էդպես ասում։
Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո ժամկետ ասվեց, խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվության պահը: Որևէ մեկն ինձ չասի ժամկետը ստուգված չէ, ինչքան կարելի է այսպես: Կարա՞ էդ գյուղի ժողովուրդն ասի, որ վարչապետը սուտ է խոսում՝ կարա: Հիմա մենք բացատրենք, որ գազի մարդը մի քիչ շատ էր խմել, ուշ արթնացավ, հետո ճամփին մեքենայի անիվը թողեց, էդ օրն էլ քամի էր… բայց դա ի՞նչ կապ ունի»,-հայտարարեց նա: