22/11/2024 23:19
Փաշինյանն առաջարկում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել արագաչափերի հարցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտել է արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի հետ կապված թնջուկի պատասխանը․ հարցը պետք է լուծել համաժողովրդական հանրաքվեի միջոցով։
Այդ մասին Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց՝ Հանրային հեռուստատեսության եթերում։
Նշեց, որ համոզված է՝ եթե հիմա որոշում կայացնի հանել արագաչափերը, շատ մեծ թվով մարդիկ դեմ կլինեն դրան, ուստի բոլորի կարծիքը հաշվի առնելու համար պետք է հանրաքվե անել։
«Ովքեր հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ինքս կաջակցեմ, որ սկսեն ստորագրահավաք․ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերեն ԱԺ։
Եթե 50 000 ստորագրություն հավաքեն, կգա ԱԺ, ԱԺ-ն «դեմ» կքվեարկի, որից հետո կանցնենք 300 000 ստորագրության։ Եթե հաջողվի 300 000 ստորագրություն հավաքել, հարցը դուրս կբերենք հանրաքվեի, որպեսզի այս հարցը լուծենք համաժողովրդական ձևով»,- պրոցեսը փորձեց բացատրել ու ներկայացնել Փաշինյանը։