22/11/2024 18:43
Սարգիս Գալստյանին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման
Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման:
Դատական ակտը քիչ առաջ հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գալստյանին մեղավոր ճանաչելով լրտեսություն կատարելու համար: Տեղեկությունը 1lurer.am-ին հայտնել են դատախազությունից: Հանրային մեղադրողը իր ճառում միջնորդել էր Գալստյանին դատապարտել ցմահ ազատազրկման: