22/11/2024 22:33
Փաշինյանն ասաց՝ շատ է գնահատում իր կողմից պաշտոնանկ արված պաշտոնյաներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց՝ վերջին օրերի պաշտոնանկությունները պայմանավորված են թեմաների հետ, որենք հրապարակայնորեն քննարկվում են։
«Կարծում եմ՝ պետք է ակնհայտ լինի՝ կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք հրապարակայնորեն քննարկվում են»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ պաշտոնանկությունները կոնկրետ անձանց հետ կապ չունեն․ «Ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված, իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են»։
Փաշինյանն ասաց նաև, թե շատ գնահատում է պաշտոնանկ արված պաշտոնյաներին։
«Նրանք իրենց էական ներդրումն են ունեցել համակարգերի ներդրման գործում»,- վստահեցրեց իր նշած պաշտոնյաների պաշտոնանկություններն իրականացրած վարչապետը։