22/11/2024 23:05
Փաշինյանը որոշել է՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց մամուլում շրջանառվող լուրերը․ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին ուզում է նշանակել ՔԿ նախագահ՝ Արգիշտի Քյարամյանի փոխարեն։
Նրա անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի առնչությամբ էլ ասաց՝ հերքվել է։
Նոր ահազանգերի առնչությամբ էլ կանխատեսեց․ «Մեծ է հավանականությունը, որ այս անգամ էլ կհերքվեն»։