Այսօր, 14:07
Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից
Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։
Հարությունյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի դեկտեմբերի 29-ին` Արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ: