22/11/2024 10:40
Երկու ձերբակալություն՝ մարիխուանա պահելու մեղադրանքով
Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և կաթուցիչ։
Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ ուղևորը իրավապահներին հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ իր անձնական օգտագործման համար։
Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի պարեկները Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲԻԴ» մակնիշի մի մեքենա։
Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ:
Թմրանյութ պահելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ պարզվել է, որ վարորդի ներկայացրած 2,59 գրամ զանգվածը մարիխուանա է:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: