Այսօր, 15:27
«Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը». Թրյուդոն հայտարարել է՝ Կանադա գալու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալության օրդերի արձակումից հետո, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ իրենք կկատարեն դատարանի որոշումը:
«Մենք Միջազգային քրեական դատարանի հիմնադիր անդամներից ենք, մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և ենթարկվելու ենք միջազգային դատարանների բոլոր կանոնակարգերին և որոշումներին», - մամուլի ասուլիսում նշել է Ջասթին Թրյուդոն։
Հիշեցնենք, որ երեկ Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերների արձակումն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է որակել: