22/11/2024 23:40
«Կարող ենք գնալ նման գործարքի»․ Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր»
«Երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Երևանն ու Բաքուն կարող են հրաժարվել միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից»,- Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ մոտեցումը հետևյալն է՝ եթե մենք տեսնենք, որ ռեալ՝ հասնում ենք խաղաղության, կնքում ենք պայմանագիր, կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է՝ ո՛չ իրենք՝ մեր նկատմամբ, ո՛չ մենք՝ իրենց նկատմամբ հայցեր՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պետք է չներկայացնենք և հրաժարվենք հայցերից»,- ասաց Փաշինյանը։