22/11/2024 10:03
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ:
Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը:
Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման համար։
Սթիվեն Նիքսը վերահաստատել է ինստիտուտի հանձնառությունն աջակցելու Հայաստանի զարգացմանը։