22/11/2024 10:27
2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում
Մամուլի ազատության ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններն ու առաջընթացն ակնհայտորեն ողջունելի են, իսկ այդ ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը կարևոր են և ցույց են տալիս, որ, չնայած ոլորտում դեռևս առկա զգալի մարտահրավերներին, երկիրը լրագրողների անվտանգությանն առնչվող հարցերում համապարփակ մոտեցում է ցուցաբերում։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի Լրագրողների անվտանգության համար արշավի ղեկավար Ռոդիկա Չոկինան՝ անդրադառնալով մամուլի ազատության բնագավառում Հայաստանի գրանցած հաջողություններին և բարելավման համար անհրաժեշտ հետագա քայլերին, լրագրողների իրավունքների պաշտպանությանը, լրագրողների անվտանգության համար իրականացվող արշավին և թեմայի շուրջ այլ կարևոր հարցերի։
-2018-2023 թվականներին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության համաշխարհային վարկանիշում 80-րդ տեղից բարձրանալով 49-րդը և այս ոլորտում դառնալով տարածաշրջանային առաջատար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք և կգնահատեք այս առաջընթացը:
-Արշավի տեսանկյունից Հայաստանի զգալի առաջընթացը մամուլի ազատության ոլորտում, որը Եվրոպայի խորհրդի գործընկեր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով 2018 թվականին գտնվում էր 80-րդ տեղում, իսկ 2024 թվականին բարձրացել է 43-րդ տեղ, ակնհայտորեն ողջունելի է: Այս առաջընթացը ցույց է տալիս դրական տեղաշարժ դեպի այնպիսի միջավայր, որտեղ կարող է զարգանալ լրագրողական փորձառությունը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։