22/11/2024 22:50
«Այո, կիրակի օրը»․ Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնանկություններն արել է SMS-ով, լուրը պաշտոնյաներին գրավոր է հայտնել՝ ելնելով իր փորձից
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ SMS-ի միջոցով է պաշտոնանկություններ իրականացրել։
«Այո, կիրակի օրը»,- հաստատեց նա՝ հավելելով, որ ուշ երեկոյան չի ուղարկել SMS-ները, սակայն չհստակեցրեց՝ որ ժամին։
«Գրավոր տեքստով, այո»,- ասաց Փաշինյանը՝ նշելով նաև, թե ինչու բանավոր չի հայտնել պաշտոնանկության լուրը՝ կոնկրետ պաշտոնյաներին։
«Բանավոր խոսակցությունը վատ չէ, բայց բանավոր խոսաակցության շուրջ կարող են լինել շատ լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ։ Իսկ իմ փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ խոսակցությունը գրավոր է, այդ խոսակցությունն ավելի արդյունավետ է և հետագա տարընթերցումների տարածքը՝ ավելի քիչ»։