22/11/2024 18:21
Զելենսկին պատրիարք Կիրիլին, Վալենտինա Մատվիենկոյին, Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին զրկել է Ուկրաինայի պետական պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին, ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական ու մշակութային գործիչների Ուկրաինայի պետական պարգևներից զրկելու մասին։
Ուկրաինայի պետական պարգևներից, Զելենսկու ստորագրած հրամանագրով, զրկվել է 24 գործիչ։ Բացի պատրիարք Կիրիլից ու Մատվիենկոյից, ցուցակում են Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը, երգիչներ Նիկոլայ Բասկովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Մալինինը, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, դիրիժոր Վալերի Գերգիևը, ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, ուկրաինացի մի շարք ընդդիմադիրներ ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև ուկրաինական ծագում ունեցող երգչուհիներ Անի Լորակը և Տաիսիա Պովալիյը։
Ուկրաինայի պետական պարգևներից զրկելու մասին Գերագույն ռադայի ընդունած օրենքը Զելենսկին ստորագրել է նոյեմբերի 20-ին, իսկ բազմաթիվ անձանց պարգևներից զրկել է՝ Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար։