22/11/2024 10:34
Ամերիկյան և բրիտանական հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածներից հետո Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել. Պուտին
Ռուսաստանի տարածքին ATACMS և Storm Shadow հրթիռներով հարվածներից հետո Ուկրաինայում տարածաշրջանային հակամարտությունը ձեռք բերեց գլոբալ բնույթի տարրեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նոյեմբերի 21-ի հեռուստաուղերձում։
«Փորձագետները քաջատեղյակ են, և ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ անհնար է նման զինատեսակներ օգտագործել՝ առանց նման զենք արտադրող երկրների ռազմական մասնագետների ուղղակի մասնակցության։ Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում արտադրված 6 ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներով և նոյեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայի արտադրության Storm Shadow և ԱՄՆ արտադրության HIMARS համակարգերով կոմբինացված հրթիռային հարձակման ընթացքում հարվածներ են հասցվել Ռուսաստանի Դաշնության տարածքի ռազմական օբյեկտների՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերում։ Այս պահից, ինչպես մենք նախկինում բազմիցս ընդգծել ենք, Արևմուտքի կողմից հրահրված Ուկրաինայի տարածաշրջանային հակամարտությունը ձեռք բերեց գլոբալ բնույթի տարրեր», - ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ ամերիկյան և բրիտանական հեռահար հրթիռներով հարվածներին ի պատասխան՝ նոյեմբերի 21-ին ՌԴ զինված ուժերը կոմբինացված հարված են հասցրել Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկին։