23/11/2024 19:06
«Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որում նա հավասարության նշան էր դրել մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի և Բաքվի կողից քարոզչական նպատակներով՝ պատմությունը խեղաթյուրելու և իր նվաճողական քաղաքականությունն արդարացնելու համար շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի միջև:
«Արևմտյան Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» հետ համադրելը պատմագիտական սնանկություն է, քաղաքակրթական դալտոնիզմ, ազգային ուրացում, քաղաքական ինքնասպանություն։
Ժամանակն արագացել է, ցայտնոտն ավելի քան տեսանելի է ․․․
Պետականությունն ու մեր հավաքական ինքնությունը մերժելու ժամանակներ ․․․
Մի՞թե սա է մեր հավաքական ընտրությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Լիլիթ Գալստյանը։