23/11/2024 18:44
Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ՝ դիտարկելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Իսրայելի անվտանգությանը»,- նշված է Պենտագոնի պաշտոնական հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Օսթինը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ Լիբանանում ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն և Իսրայելի կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում հումանիտար ծանր իրավիճակը բարելավելու համար։