23/11/2024 15:21
Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան
Ոչ մի բարեփոխում չկա, չեն էլ հասկանում՝ ինչ անեն: Այս մասին Hetq.am-ի հետ զրույցում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով բանակում տեղի ունեցող փոփոխություններին:
«Առաջին պատասխանատուն է: Ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում, ինքն է այդ քաղաքականությունը վարել: Ոչ մեկ չի ասում, որ նա մեղավոր չէ»,- ասել է Բաբայանը:
«Երկար տարիներ վարվող քաղաքականության հետևանքով սպիտակ եղեռն ենք անում, երիտասարդները թողնում, լքում են երկիրը։ 18 տարեկան երեխային մի ամիս պարապելուց հետո տանել առաջին գիծ, զոհաբերել՝ սխալ եմ համարում:
Վաղուց առաջարկել եմ, որ պետք է դարձնել մի տարի, պետությունն օրենք ունենա, որ նրան ոչ ոք իրավունք չունի առաջին գիծ տանելու»,- ընդգծել է նա:
«Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին: