Այսօր, 19:56
Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան
Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան փաստացի սեփական հանցագործության մասին հաղորդում, գրել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։
«Փաստորեն, Կարեն Անդրեասյանը ևս այն դատավորների ներկայացուցիչն էր, որոնց մասին նշվում էր՝ «Հայաստանում ըտենց դատավոր կա՞, որ ես իրան բան ասեմ՝ չանի»։
Նիկոլ Փաշինյանը խոսում է Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու մասին, սակայն, զուգահեռ դրան, իր ղեկավարած կառավարությունը իրականացնում է խախտումներ բոլոր ուղղություններով՝ կոռուպցիա, մարդու իրավունքների ոտնահարում, դատաիրավական համակարգի տոտալ յուրացում և այլ խախտումներ»,- սոցցանցի իր էջում գրել է Դանիելյանը։