23/11/2024 21:20
Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև
«Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել առանց նոր կորուստների, եթե ՆԱՏՕ-ն դադարեցնի պատերազմը բորբոքել»,- Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Եթե ՆԱՏՕ-ն տեղափոխվի իրականություն, եթե դադարի բորբոքել պատերազմի կրակն Ուկրաինայում, ապա այս հակամարտությունը կարող է ավարտվել առանց մարդկության համար նոր կորուստների»,- ասել է նա՝ պատասխանելով ՌԴ կողմից ատոմային զենքի կիրառման հնարավորության մասին հարցին։
Մեդվեդևը այս համատեքստում նշել է նաև, որ Ռուսաստանը չի ցանկանում միջուկային զենք կիրառել, դա «ծայրահեղ տարբերակն է», այնուամենայնիվ, այդ հարցի շուրջ որոշում կայացնողը գերագույն գլխավոր հրամանատարն է, այսինքն՝ երկրի նախագահը։