23/11/2024 00:00
Փաշինյանը հավասարության նշան դրեց մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի և Բաքվի քարոզչական փուչիկի՝ «Արևմտյան Ադրբեջանի» միջև (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ է տարել մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի և Բաքվի կողից քարոզչական նպատակներով՝ պատմությունը խեղաթյուրելու և իր նվաճողական քաղաքականությունն արդարացնելու համար շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի միջև:
«Հիմա մենք նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չենք մտածու՞մ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան»,և դա մեզ գրգռում է, այդպես էլ, երբ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում։
Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը․․․ Ես էսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ»,- ասաց Փաշինյանը։