23/11/2024 17:00
Զելենսկուն ձեռնտու է պատերազմը․ Ֆիցո
Ուկրաինայում պատերազմը չկանգեցնելը ձեռնտու է Վլադիմիր Զելենսկուն, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Վաղուց եմ այս համոզմունքին, բազմիցս ասել եմ այդ մասին ու հիմա կրկնում եմ՝ նորանոր ապացույցներ են գալիս հաստատելու, որ Արևմուտքը, տարբեր պատճառներով, ցանկանում է շարունակել պատերազմն Ուկրաինայում։ Եվ կարծում եմ՝ պատերազմը Զելենսկուն ձեռք է տալիս, քանի որ դրսից անընդհատ օգնություն է գալիս Ուկրաինային»,- ասել է նա։
Ավելի վաղ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր հայտարարել, որ Զելենսկին ուկրաինական հակամարտության շարունակվելը համարում է իշխանության ղեկին մնալու միակ հնարավորություն։